National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.07.2018
Տեղեկատվություն «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինարի վերաբերյալ
1 / 1

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու Բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԱԺ 114 սրահում (2-րդ մասնաշենք) տեղի կունենա «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար:


ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը (այսուհետ՝ ԲԳ)` որպես աշխարհում հայտնի անկախ ֆինանսական ինստիտուտիների տարատեսակ, ստեղծվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում 2015 թվականի մարտի 25-ին իրականացված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում: 2016 թվականի դեկտեմբերի 16-ից Բյուջետային գրասենյակին վերաբերող բոլոր դրույթներն ամրագրվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում եւ Ազգային ժողովի աշխատակարգում:

Բյուջետային գրասենյակի ստեղծման հիմնական նպատակը ՀՀ Սահմանադրությամբ եւ այլ իրավական ակտերով Ազգային ժողովին հանրային ֆինանսների ոլորտում վերապահված վերահսկողական լիազորությունների արդյունավետ իրականացմանը նպաստելն է, որն իրականացվում է պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու միջոցով: ԲԳ-ն օժտված է գործառութային անկախությամբ:

ԲԳ-ն 2016 թվականի հունվարից պատրաստել եւ շահառուներին է տրամադրել համեմատական վերլուծություններով տեղեկանքներ, որոնք վերաբերում են պետական բյուջեների նախագծերին ու կատարման հաշվետվություններին, պետական բյուջեի եկամուտներին ու ծախսերին, ՀՀ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու պետական պարտքին: ԲԳ-ն աջակցել է պատգամավորներին պետական բյուջեների նախագծերի ու կատարման հաշվետվությունների քննարկման ու հաստատման փուլերում, ինչպես նաեւ հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժողովի պատգամավորների ու աշխատակազմի համար կազմակերպել են մի շարք սեմինարներ:

Միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի շուրջ չորս տասնյակ երկրներում գործող անկախ ֆինանսական ինստիտուտները գտնվում են անընդհատ զարգացման մեջ, ինչը պայմանավորված է ոչ միայն հանրային ֆինանսների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հրամայականով, այլ նաեւ այդ ինստիտուտների նկատմամբ խորհրդարաններում գիտակցված պահանջարկի առկայությամբ:

Իր գործունեության ընթացքում ԲԳ-ն, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձն ու մեր իրողությունները, անընդհատ բարելավել է տեղեկանքների ու աջակցության որակները եւ տրամադրման ձեւերը:

Ներկայում ԲԳ-ն գտնվում է զարգացման հաջորդ փուլին անցման նախաշեմին: Այդ անցումը հիմնավորապես իրականացնելու համար անհրաժեշտ են նոր ռեսուրսներ, նոր գործիքներ եւ իհարկե նոր որակի ԲԳ-ի նկատմամբ խորհրդարանում գիտակցված պահանջարկի առկայություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am